Հանդիպում Իրանի ՀՅԴ Մարմինների Ներկայացուցիչների Հետ

Հանդիպում Իրանի ՀՅԴ Մարմինների Ներկայացուցիչների Հետ

Read in English

ՀՅԴ Արևմտեան Ամերիկայի Կենտրոնական Կոմիտէն սոյն թուի Դեկտեմբեր 22ին առցանց հանդիպում ունեցաւ ՀՅԴ իրանի հարաւային և հիւսիսային շրջանների կենտրոնական Կոմիտէների հետ:

Հանդիպման ներկայ էին Արևմտեան Ամերիկայի Կենտրոնական Կոմիտէի անդամներ՝ Տարօն Տէր Խաչատուրեան, Լաուրա Յակոբեան, Վիգէն Պապիկեան, Քրիս Քէօսեան, Հարմիկ Բաղդասարեան, Լևոն Պարոնեան, Զօհրապ Գահուէճեան, Խաչիկ Թազեան և Զարեհ Աճէմեան:

Իրանի Հարաւային շրջանից ներկայ էին կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչներ՝ Սևան Դանիէլեան և Արամ Շահնազարեանը, իսկ Հարաւային շրջանից ԿԿի ներկայացուցիչ` Վահէ Թորոսեան և նախագահ՝ Վարուժ Միանսեանը: Ներկայ էին նաև հարաւային շրջանի ԿԿի կազմից այլ ընկերներ:

Հանդիպման ընթացքում մարմինները տեղեկութիւններ փոխանցեցին միմիանց շրջանների հայկական համայնքների և կազմակերպական իրավիճակի մասին: Բոլորը հաստատեցին որ ներկայ քաղաքական պայմանների և Հայաստանեան իրողութիւնների լոյսի տակ անհրաժեշտ են համակուսակցական ջանքերի միաւորում և բոլոր միջոցների միասնական օգտագործումը յանուն հայրենիքի ու հայ ժողովրդի փրկութեան, միաժամանակ շեշտելով, որ դաշնակցութեան բաղադրիչ աշխարհագրական շրջանները բոլորն էլ անբաժան մասնիկն են մի ամբողջական ընտանիքի և հաստատեցին, որ բոլոր միջոցները որոնք միտում են խոցել այդ միասնականութիւնը դատապարտուած են ձախողութեան:

Կենտրոնական Կոմիտէների հանդիպումից յետոյ տեղի ունեցաւ ընդլայնուած հանդիպում որուն հրաւիրուած էին արևմտեան շրջանի բոլոր ընկերները, որտեղ Իրանի զոյգ շրջանների ներկայացուցիչները հանգամանօրէն զեկուցեցին Իրանի Հայ համայնքի, կազմակերպական կեանքի և Հայաստանեան ու կովկասեան քաղաքական բեմահարթակում իրանի քաղաքական դերակատարութեան մասին:

Հանդիպման աւարտին տեղի ունեցան անմիջական հարց ու պատասխաններ:

Share