Հայ Յեղափոխական Դաշնակցության 131-ամյակին նվիրված պաշտոնական հանդիսություն

Հայ Յեղափոխական Դաշնակցության 131-ամյակին նվիրված պաշտոնական հանդիսություն

Այսօր, փետրվարի 5-ին տեղի ունեցավ Հայ Յեղափոխական Դաշնակցության 131-ամյակին նվիրված պաշտոնական հանդիսությունը։




Հանդիսությանը մասնկացում էին ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, ԱՀ նախագահներ՝ Արկադի Ղուկասյանը եւ Բակո Սահակյանը, Հայաստանի նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանը, Հրանտ Բագրատյանը, Խոսրով Հարությունյանը, ԱԺ ընդդիմադիր՝ «Հայաստան» եւ «Պատիվ» ունեմ» խմբակցությունների՝պատգամավորներ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը եւ այլ արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչներ։

Միջոցառումը մեկնարկեց Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության եւ ՀՅԴ օրհներգներով։ Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին 44-օրյա պատերազնում զոհված հայորդիների հիշատակը:

Share