Կարեւորը ժողովրդին Հուսահատությունից Դուրս Բերելն է․ Հակոբ Տեր-Խաչատուրյան

Կարեւորը ժողովրդին Հուսահատությունից Դուրս Բերելն է․ Հակոբ Տեր-Խաչատուրյան

Այսօր, մայիսի 6-ին Հրապարակ TV առցանց հեռուստատեսության հյուրն էր ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը: «Հրապարակ» թերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի հետ ընդարձակ հարցազրույցի ընթացքում Հակոբ Տեր-Խաչատուրյանն անդրադարձել է Արցախյան վերջին պատերազմից հետո Հայ Յեղափոխական Դաշնակցության ստանձնած առաքելության և այդ առաքելությամբ պայմանավորված՝ ակտիվ քաղաքական գործունեությանը: Մասնավորապես կարևորվել է հետպատերազմյան շրջանում տիրող հուսահատ վիճակում քաղաքական ուժերի և հասարակական կազմակերպությունների և ժողովրդի մի զգալի հատվածի ակտիվացման և համախմբման մեծ գործը, որի հիմնական ծանրությունն իր ուսերին կրեց Հայրենիքի փրկության շարժումը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև հայաստանյան ներքաղաքական իրավիճակին, սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին և այդ ընտրություններին Դաշնակցության մասնակցության ձևաչափին:

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը խոսել է նաև Արցախ կատարած իր վերջին այցի նպատակների և արդյունքների մասին, նշելով, որ Արցախում ևս Դաշնակցությունն այս օրերին զբաղված է պատերազմի հետևանքների վերացման, քաղաքական ուժերի համախմբման և Արցախի միջազգային ճանաչմանն ուղղված աշխատանքներն առաջ մղելու գործով:

Մանրամասները՝ տեսանյութում:

Share